Մեկնարկել է մետրոյի Ավլաբարի կայարանի վերանորոգումը

Մեկնարկել է Թբիլիսիի մետրոպոլիտենի Ավլաբարի (Հավլաբար) կայարանի վերին գավիթի վերանորոգումը։ Շինաշխատանքները կիրականացվեն առանց էլեկտրոնային մրցույթի և կծախսվի 4,2 մլն լարի։ Փոխանցում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Թբիլիսի տրանսպորտային ընկերությունը» էլեկտրոնային մրցույթ չհայտարարելու փաստը բացատրում է ժամանակի սուղ լինելով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիի Իսանի թաղամասում սկսվել են Ավլաբարի (Հավլաբար) հրապարակի և մետրոյի «Ավլաբարի» կայարանի հարակից տարածքի բարեկարգումն ու վերանորոգումը։

Կարդացեք նաև՝

Մեկնարկել է Ավլաբարի հրապարակի հարակից տարածքի բարեկարգումը. լուսանկարներ