«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ռումինիայի ընտրություններում հաղթանակ տարած լիբերալ թեկնածու Նիկուշոր Դանին ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ նրան հաջողություններ այս կարևոր գործառույթի կատարման գործում», — գրել է Կոբախիձեն X հարթակում։
Նա հույս է հայտնել երկու երկրների միջև սերտ համագործակցության հետագա խորացման առթիվ։
Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը, որը եվրոպամետ լիբերալ է, հաղթեց առաջին փուլում առաջատար Գեորգե Սիմիոնին։
Նշենք. 2024 թվականի դեկտեմբերի 17-ին՝ բողոքի ցույցերի և պատժամիջոցների կոչերի ֆոնին, Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ԵՄ հինգ երկրներ (Հունգարիա, Սլովակիա, Իսպանիա, Իտալիա և Ռումինիա) արգելափակել են անձնական պատժամիջոցների կիրառումը և շնորհակալություն հայտնեց նրանց։
Կոբախիձեի հայտարարությունը հերքեցին Իսպանիան, Իտալիան և Ռումինիան։
Հաջորդ օրը Կոբախիձեն հայտարարեց, որ այս երկրները ճնշումներից հետո փոխել են իրենց դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ։