Կեզերաշվիլին իր դեմ ծագած խնդրի պատասխանը կտա. ՄԱՇ նախագահ

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով, եթե պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի հետ կապված որևէ հետաքննություն լինի, ապա անպայման դրան պատասխան կտրվի:

«Դավիթ Կեզերաշվիլին իր մասին հոգ է տանում, հատկապես՝ քանի որ դրսում է հետաքննվում, իհարկե` կասկածում եմ, որ ամեն ինչի պատասխան կտրվի… Ուզում եմ հանրությանը հիշեցնել նաև, որ այդ սխեմայում նշված անձինք այսօր Վրաստանում «Վրացական երազանքի» բիզնես դաշնակիցներն են։

Ինչ վերաբերում է Դավիթ Կեզերաշվիլիի կողմից ՄԱՇ-ին ենթադրյալ ֆինանսավորմանը, Կեզերաշվիլին պատասխանել է, որ կուսակցության ֆինանսավորումը լիովին թափանցիկ է։ ՄԱՇ-ի ֆինանսավորումը միանգամայն թափանցիկ է, ուստի բոլորը կարող են դա տեսնել։ Ես թքած ունեմ մնացած շահարկումների ու հեքիաթների վրա»,- ասել է Խաբեիշվիլին։

Խաբեիշվիլին քննադատել է պաշտպանության ներկայիս նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հայտարարությունը, թե Կեզերաշվիլիի օրոք միլիոնավոր լարի է վատնվել:

Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։

Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք կապ չի ունեցել «քոլ կենտրոնների» հետ։