Ըստ վարկածի՝ հիվանդը փորձել է այրել Բոկերիա հիվանդանոցի գույքը

Երեկ երեկոյան Թբիլիսիի Իվանե Բոկերիայի անվան կլինիկա է հրավիրվել հրշեջ խումբ։ Ըստ վարկածի՝ կլինիկայի հիվանդասենյակներից մեկում հիվանդը փորձել է այրել գույքը։

RadioTavisupleba-ի փոխանցմամբ, հիվանդն այրել է հիվանդասենյակի մահճակալն ու սպիտակեղենը։ Կլինիկայից հայտնել են, որ տուժածներ չկան։

«Ոչինչ չի եղել, ծուխ էր, ու ամեն ինչ վերջացել է, բոլորն ու ամեն ինչ լավ են, հինգերորդ հարկում էր… պատահական էր»,- TV Pirveli-ին ասել են կլինիկայից։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով` քրեական պատասխանատվություն ուրիշի գույքը ոչնչացնելու համար։