Վրաստանի տնտեսությունը անկում է ապրել

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության  («SaqStat») տվյալով` 2020-ին Վրաստանի տնտեսությունը նվազել է  6.1%-ով։

Այս մասին տեղեկացրել է ծառայության ղեկավար Գոգիտա Թոդրաձեն։

2020-ի դեկտեմբերին Վրաստանի տնտեսության անկումը կազմել է  7.9%։

Անկման միջին ցուցանիշը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է  -6,1%։