Հաստատվել է Դրամաշնորհների կառավարման գործակալության բյուջեն

«Վրացական երազանք»-ի կառավարությունը հաստատել է Դրամաշնորհների (գրանտ) կառավարման գործակալության բյուջեն և հաստիքացուցակը, իսկ նախագահ Թամար Զոդելավային ամսական 10 հազար 585 լարի աշխատավարձ է նշանակվել։

Գործակալությունը ստեղծվել է պետական ​​բյուջեից հասարակական կազմակերպությունները ֆինանսավորելու համար. նրանց` ովքեր «Գործակալների գրանցամատյանում» գրանցվել են կամ գրանցվելու են «Գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։

Գործակալության ստեղծման որոշումը ապրիլի 15-ին ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։

Փոխնախագահի աշխատավարձը կկազմի 8760 լարի, իսկ վարչության պետինը՝ 7300 լարի։