Սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ծրագիրը՝ մարտի 1-ից

Սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ծրագիրը կմեկնարկի մարտի 1-ից։ Այսօր կառավարության նիստից առաջ ներկայացնելով ծրագիրը, հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ թիրախային խմբերի համար կստեղծվեն հասարակական աշխատանքներ, որոնք կներառեն այնպիսի աշխատանքներ, որոնք կարող է կատարել ցանկացած որակավորված անձ։

«Աշխատունակ քաղաքացուն ոչ թե նպաստ է պետք, այլ զբաղվածություն, ակտիվացում։ Յուրաքանչյուր ընտանիքի բարօրության, երկրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ աշխատունակ քաղաքացիներ, բոլորը, ովքեր կարող են ներգրավվել այս գործընթացում»,- ասել է վարչապետը։

Ըստ կառավարության ղեկավարի՝ ծրագիրը մշակել են հաշվի առնելով արևմտյան լավագույն փորձը:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ այստեղ  ստանալու են կրկնակի արդյունք՝ մի կողմից կավելանան սոցիալական նպաստ ստացողների եկամուտները և միևնույն ժամանակ նոր ենթակառուցվածքների ստեղծումը կամ եղածի բարելավումը զգալի հանրային բարիք կստեղծի։