«Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբը արձագանքել է ֆուտբոլիստ Բեքա Օնիանիի վրա հարձակմանը։ Նրանք պահանջում են, որ մեղավորը պատժվի օրենքի ողջ խստությամբ։
«Մեր ֆուտզալի թիմի անդամ Բեքա Օնիանին դաժան հաշվեհարդարի զոհ է դարձել։ Նրան ֆիզիկական բռնության են ենթարկել և դաժան ծեծի ենթարկել, այդ պատճառով մարզիկն այժմ կոմայի մեջ է կլինիկայի նյարդավիրաբուժական բաժանմունքում»։
Մեր թիմը Բեքա Օնիանիին մաղթում է շուտափույթ ապաքինում և շուտափույթ վերադարձ իր ընտանիք ու սիրելի աշխատանք։ Մենք դատապարտում ենք ֆիզիկական հաշվեհարդարի բոլոր ձևերը։ Մեղավորը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ», — ասված է ակումբի հայտարարության մեջ։
27-ամյա Բեքա Օնիանին ծեծի է ենթարկվել մայիսի 16-ին Թբիլիսիի սպորտի պալատի մոտ։