Վրաստանում տնային տնտեսությունների ամսական միջին եկամուտը աճել է

2024 թվականին Վրաստանում մեկ տնային տնտեսության ամսական միջին եկամուտը (կանխիկ և ոչ կանխիկ) նախորդ տարվա համեմատ աճել է 10.1 տոկոսով և կազմել 1896 լարի, իսկ մեկ շնչի հաշվով ամսական միջին եկամուտն աճել է 13.2 տոկոսով և կազմել 590 լարի։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ ծառայության հաղորդագրության, հարցման արդյունքների համաձայն, տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրը կանխիկ եկամուտներն ու տրանսֆերտներն են, որոնց մասնաբաժինը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 2.7 տոկոսային կետով և կազմել 90.4 տոկոս։

Նշված ցուցանիշը քաղաքային բնակավայրերում կազմել է 94.9 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 81.7 տոկոս: