Չարլզ III-ը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը տարածել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Մինչ վրաց ժողովուրդը նշում է Անկախության օրը, ես ու կինս ուրախ ենք ձեզ հղել մեր ամենաջերմ շնորհավորանքները: Անհամբեր սպասում եմ մեր երկու երկրների ժողովուրդների միջև սերտ բարեկամության և ամուր գործընկերության շարունակմանը։ Ես և կինս ուրախությամբ մեր լավագույն մաղթանքներն ենք հղում բոլոր վրացիների գալիք տարիներին», — նամակում գրել է Չարլզ III թագավորը։

Հիշեցնենք. մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է։ Վրաստանն անկախություն հռչակել 1918 թվականի մայիսի 26-ին։