Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր պաշտոնական էջով ևս շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել բարեկեցություն ու հաջողություններ։

Շնորհավորանքի մեջ, մասնավորապես ասվում է, որ մեր պատմությունը բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների օրինակ է։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։