«Միացյալ ազգային շարժման» հետ ունենք արժեհամակարգերի տարբերություն. Թալակվաձե

«Միացյալ ազգային շարժման» հետ ունենք արժեհամակարգերի տարբերություն։ Այս մասին PalitraNews-ի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Համամասնական ընտրությունները, ըստ նրա, որպես մոդել նշանակում է, որ ավելի շատ կուսակցություններ հնարավորություն կունենան մանդատ ստանալ: Նրա խոսքով, այս ընտրական համակարգը, որին ընտրական օրենսգրքի փոփոխություններով պատրաստվում է անցում կատարել երկիրը, հնարավորություն է ընձեռում, որպեսզի կառավարություն ձևավորելու համար կուսակցությունները կոալիցիոն համաձայնության գան:

«Այս խորհրդարանական մոդելը մի շարք եվրոպական երկրներում է կիրառվում, իսկ կոալիցիոն կառավարության ստեղծման մասին չենք կարող խոսել, քանի դեռ ընտրությունների արդյունքները չգիտենք: Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք «Միացյալ ազգային շարժման» հետ ունենք արժեհամակարգերի տարբերություն և ընտրություններին չենք մասնակցում նրանց հետ կոալիցիա կազմելու համար»,- հայտարարել է Թալակվաձեն: