Վրաստանում մայիսի 26-ին նշվեց Անկախության օրը։ Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումներն, ի թիվս այլ քաղաքների, անցկացվեցին մայրաքաղաք Թբիլիսիում և Մառնեուլիում: Թբիլիսիում նաև ցույցեր ու երթեր էին:
Շնորհավորական ուղերձներ ստացան ինչպես «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, այնպես էլ վրաց ժողովուրդը: Քաղհասարակությունն ու փորձագիտական շրջանակները շնորհակալություն էին հայտնում բոլոր այն երկրներին, որոնք շնորհավորել են տոնի իրական հասցեատերեերին՝ վրաց ժողովրդին, այլ ոչ թե իշխող ուժին:
Մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ելույթ ունեցան բնակչության և զինվորականների առջև։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։
Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Անկախության վերականգնման օրվա առթիվ:
«Վայմարյան եռանկյան» անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները Վրաստանի անկախության օրվան արձագանքել են վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները աջակցող հայտարարությամբ։
Վրաստանի Անկախության օրվա առթիվ Բալթյան երկրները` Լիտվան, Լատվիան և Էստոնիան, նույնպես հղել են իրենց շնորհավորանքները։
Դանիայի դեսպան Անն Տոֆտ Սորենսենը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին անկախության օրվա առթիվ:
Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինա Առաքելյանը շնորհավորել է Վրաստանի անկախության տոնի առթիվ:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը շնորհավորել է ողջ Վրաստանին և արտերկրում գտնվող հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ։
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիայի վրա հարձակվողին։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալության վերաբերյալ մայիսի 24-ին X սոցիալական ցանցում հայտարարություն են տարածել Եվրամիության անդամ երկրները՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը և Լատվիայի դեսպանատունը։
Վրացի երգիչ Էրեկլե Գեծաձեն Tbilisi Open Air ամենամյա փառատոնի համերգի ժամանակ ելույթ է ունեցել՝ օգտագործելով Ռուսաստանի դրոշը, ինչը ռուսական լրատվամիջոցները և Telegram ալիքները որակել են որպես «ռուսական եռագույն դրոշի հանդեպ վիրավորանք»։