Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ, երեքը տուժել են։ Տեղեկությունը տարածել է «Marneulinews.ge» տեղական պարբերականը, ըատ որի` բախվել են բեռնատարն ու «Ford» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։