Մառնեուլիի եպիսկոպոսը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ հնարավոր պատիժն անհամաչափ է համարում

Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգին (Ջամդելիանի) արձագանքել է «Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործին: Եպիսկոպոսը նշել է, որ հասկանում է պետական ​​​​հաստատությունների արժանապատվության պաշտպանության կարևորությունը և համամիտ չէ Մզիա Ամաղլոբելիի քաղաքական հայացքներին, բայց նրան սպառնացող պատիժը համարում է անհամաչափ։

«Ես դիտեցի Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը և մտածեցի՝ մի՞թե մենք բոլորս մեր մայրերի զավակները չենք։ Կանանց հանդեպ պաշտամունքը միշտ մեծ և առանձնահատուկ տեղ է ունեցել մեր ազգի կյանքում։

Ես հասկանում եմ, որ պետական ​​ինստիտուտների ներկայացուցիչների վրա ձեռք բարձրացնելը բացարձակապես անընդունելի է և միշտ պետք է համապատասխան արձագանքի արժանանա, բայց նման խիստ պատիժը համարում եմ անտեղի, չնայած ես՝ որպես քահանայապետ և միաժամանակ սովորական քաղաքացի, համամիտ չեմ այդ կնոջ քաղաքական հայացքներին», — գրել է եպիսկոպոսը՝ ընդգծելով բարոյական օրենքները, ներման կարևորությունը.

«Իմ քրիստոնյա եղբայր և որդի, մի՞թե ձեզ վրացի մայր չի դաստիարակել։ Քույր կամ կին ունե՞ք։ Բարոյական օրենքները`  ներողամտությունն ու ներումը, օտա՞ր են ձեզ. դրանք հաճախ ավելի կարևոր են գրված օրենքներից»։