Թբիլիսի-Բաթումի գնացքները երկու օր չեն մեկնի

Հուլիսի 5-6-ը  ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը`  Թբիլիսի եւ Բաթումի քաղաքների միջեւ:

«Վրացական երկաթուղիներ» ընկերությունից հայտնել են, որ երթեւեկության սահմանափակումները պայմանավորված են երկաթգծի վերանորոգման աշխատանքներով: Հուլիսի 6-ին ևս, երկաթուղային երթեւեկությունը նշված հատվածում դադարեցված կլինի`  ժամը 08:45-ից մինչեւ 18:15-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից Վրաստանում գործարկվելու են շվեցարական «Stadlet» ընկերության գնացքները եւ հնարավոր է, որ վերանորոգման աշխատանքները կապված են հենց դրա հետ:

Թողնել պատասխան