Գ. Մարգվելաշվիլին ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը

Համոզված եմ, որ համագործակցության արդյուքնում կարողանալու ենք խաղաղություն ապահովել և մեր երկրում այլևս բաժանարար գծեր և օկուպացված տարածքներ չեն լինի, էթնիկ զտումներ  ևս այլևս չեն  իրականացվի:

Այս մասին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է նախագահականում` հանդիսավոր արարողության ընթացքում: Հիշեցնենք, նախօրեին նախագահն  իր նստավայրում ընդունել էր ԵԱՀԿ-ի պատվիրակությանը: Մարգվելաշվիլին խոսել է միջազգային հանրության մեջ Վրաստանի ներգարվվածության և դերի մասին.

« Մեր բազմատարրությունը մեր ուժն է, այդ պատճառով էլ ԵԱՀԿ ֆորումը,  որպես երկխոսություն, բանակցությունների և համագործակցության հատուկ ձևաչափ, առնչվում է Թբիլիսիի և Վրաստանի հետ: Ընդհանուր արժեքներն ու հետաքրքրություններն այն են, որ համախմբել են տարբեր մայրցամաքների ներկայացուցիչների: Հավատացած եմ, որ բնակչության ազատ տեղաշարժը սեփական երկրում այլևս չի սահմանափակվի»,— ասել է նախագահը` ավելացնելով, որ Վրաստանը կշարունակի ակտիվ ներգրավվել միջազգային անվտանգության և զարգացման համար նպաստավոր բոլոր գործընթացներում, Վրաստանի դերը միայն խաղաղարար առաքելություններով չի սաահմանափակվի:

Թողնել պատասխան