Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ Ճավճավաձեի պողոտան և Կրիայի լիճը միացնող ճոպանուղին հունիսի 2-ից 5-ը չի սպասարկի ուղևորներին տեխնիկական կանոնակարգով նախատեսված աշխատանքների պատճառով։
«Նշված ժամանակահատվածում ճոպանուղու վրա կիրականացվեն պլանային աշխատանքներ։ Մասնավորապես՝ ճոպանուղու կրող, քաշող և պոչային պարանների մագնիսական-ինդուկցիոն դեֆեկտոսկոպիկ հետազոտություն, պարանների ամրացման անցքերի ստուգում և ճոպանուղու տեխնիկական ստուգում հավատարմագրված մարմնի կողմից։
Նաև ծառայողական անձնակազմի համար կանցկացվեն տարհանման վարժանքներ», — ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։