«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Խվիչա Կվարացխելիան կպարգևատրվի Սուրբ Գիորգիի շքանշանով՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։
Կոբախիձեն կառավարության նիստում նաև նշել է, որ Կախա Կալաձեն և Զազա Պաչուլիան կպարգևատրվեն Սուրբ Գիորգիի շքանշանով՝ ակումբային լավագույն մրցաշարերում բարձրագույն պարգևներ նվաճելու համար։
«Խվիչա Կվարացխելիան անցյալ տարի ազգային հավաքականի հետ ունեցած հաջողության համար արժանացել է Պատվո շքանշանի: Չեմպիոնների լիգայում հաղթելու համար մենք ցանկանում ենք նրան հանձնել Սուրբ Գիորգիի հաղթանակի շքանշանը: Կարծում եմ՝ սա արժանի պարգև է, որը նա կստանա պետությունից: Նախագահը նրան կպարգևատրի բարձրագույն պետական պարգևով՝ Սուրբ Գիորգիի հաղթանակի շքանշանով:
Մենք նաև քննարկեցինք հետևյալ հարցը. մենք ունենք երկու մարզիկ, որոնք բարձրագույն ակումբային մրցաշարերում ստացել են բարձրագույն պարգևներ: Կախա Կալաձեն է մեկը, որ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, և Զազա Փաչուլիան, որ երեք անգամ հաղթել է բասկետբոլի բարձրագույն ակումբային մրցաշարում: Նրանք նմանատիպ պարգևներ չեն ստացել, կարծում եմ՝ ուշացած է, բայց պետք է գնահատենք նրանց հաջողությունները: Որոշել ենք, որ Կախա Կալաձեն և Զազա Փաչուլիան ևս կստանան Սուրբ Գիորգիի հաղթանակի շքանշանը», — ասել է վարչապետը: