Գիորգի Գաբիտաշվիլին հրաժարական է տվել գլխավոր դատախազի պաշտոնից և կնշանակվի աուդիտի ծառայության ղեկավար, այսօր՝ հունիսի 4-ին, հայտարարել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Գաբիտաշվիլիից առաջ գլխավոր աուդիտորի պաշտոնը զբաղեցնում էր Ցոտնե Կղավլաշվիլին, որն այժմ նշանակվում է ֆինանսների փոխնախարար։
Գաբիտաշվիլին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հուլիսից` Իրակլի Շոթաձեի պաշտոնը լքելուց հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Մեծ Բրիտանիան ֆինանսական պատժամիջոցներ էր սահմանել Գաբիտաշվիլիի նկատմամբ։