Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ հատուկ հանձնարարությունների վարչության պետ, պատժամիջոցների ենթարկված Զվիադ Խարազիշվիլին, որը հայտնի է նաև «Խարեբա» մականվամբ, լքում է պաշտոնը։
Հատուկ հանձնարարությունների վարչության պետի պաշտոնը կզբաղեցնի Ռոման Քարցիվաձեն։
«ՆԳՆ-ում տեղի ունեցած մեկ այլ փոփոխություն վերաբերում է հատուկ հանձնարարությունների վարչությանը. Ռոման Քարցիվաձեն նշանակվեց այս վարչության տնօրենի պաշտոնում», — հայտնել է ՆԳՆ-ն։
Հիշեցնենք, «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Զվիադ Խարազիշվիլիին և ՆԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Վախթանգ Գոմելաուրիին պարգևատրել է Պատվո շքանշանով։
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են կիրառել Վախթանգ Գոմելաուրիի և մյուսների նկատմամբ։