Զոհվեցին անմեղ մարդիկ և հերոս ոստիկան․ խորհրդարանի նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը ցավակցում են

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել Սագարեջոյում տեղի ունեցած դեպքի հետ կապված։

«Զոհվեցին անմեղ մարդիկ և հերոս ոստիկան։ Մեզանից յուրաքանչյուրը իր ընտանիքի անդամների և հարազատների հետ սգում է այս ողբերգությունը։

Ցավակցում եմ մահացածների ընտանիքների անդամներին և հարազատներին. ողջ Վրաստանին։ Մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում և վերադարձ իրենց ընտանիքներ», — գրել է Պապուաշվիլին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին և ողջ Վրաստանին․

«Մահացածների թվում կա մի ոստիկան, ով հերթապահում էր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին։

Այս դժվարին պահերին ողջ Վրաստանն աղոթում է տուժածների առողջության համար։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում»։