Դատարանը Նիկա Գվարամիային դատապարտեց ազատազրկման

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի գրավը դատարանը փոխել է ազատազրկման՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար։

Դատավոր Ջվեբե Նաճկղեբիան որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 13-ին: Գվարամիան չի մասնակցել դատավարությանը. ընտանիքին հրաժեշտ տալուց հետո նա ուղևորվել է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկ՝ ձերբակալությանը սպասելու համար:

Նիկա Գվարամիայի համար սահմանված 30 հազար լարիի չափով գրավը վճարելու 50-օրյա ժամկետը լրացել է հունիսի 7-ին. մինչ այդ նա հայտարարել էր, որ  չի վճարելու գրավը։

Նմանատիպ գործով արդեն ձերբակալվել են այլ քաղաքական գործիչներ ևս, որոնց թվում են Նիկա Մելիան և Զուրաբ Ջափարիձեն։