Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով։
Հունիսի 12-ին տեղի ունեցած ցույցը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակը ՀՀ գործող իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումների դատապարտումն է։