Գիորգի Գախարիային կրկին կանչել են ժամանակավոր քննչական հանձնաժողով

«Գախարիան Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային, որը տարիներ առաջ «Վրացական երազանք»-ի վարչապետն էր և էկոնոմիկայի ու ներքին գործերի նախարարը, կրկին կանչել են ժամանակավոր քննչական հանձնաժողով` հարցաքննության։ Սա հայտնի է դարձել այսօր՝ հունիսի 16-ին։

Հանձնաժողովը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։

Ծուլուկիանիի խոսքով՝ Գիորգի Գախարիային հունիսի 23-ին կհարցաքննեն նաև ընդդիմության մեջ գտնվելու ընթացքում «միջազգային ասպարեզում իր գործունեության» վերաբերյալ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը` դատախազության պահանջով, մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների դատապարտել է ազատազրկման՝ վերոնշյալ հանձնաժողովին չներկայանալու համար։ Նրանց թվում են Իրակլի Օքրուաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Նիկա Մելիան և Նիկա Գվարամիան։