«Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին կրկին կանչել են խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանիի ստորագրած նամակը թվագրված է հունիսի 17-ով:
Մամուկա Խազարաձեն պետք է ներկայանա հանձնաժողովին հունիսի 30-ին:
Մամուկա Խազարաձեն սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ մտադիր չէ ներկայանալ այդ հանձնաժողովին: