Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի միջին գները, ըստ շրջանների, մեկ քառակուսի մետրի համար մայիսի վերջի դրությամբ.
- Վակե — $2178 (+16%)
- Սաբուրթալո — $1382 (-1%)
- Կրծանիսի — $1329 (-5%)
- Դիդուբե — $1303 (+10%)
- Չուգուրեթի — $1267 (+5%)
- Իսանի — $1186 (-4%)
- Դիդի Դիղոմի — $1135 (+6%)
- Գլդանի — $1134 (+6%)
- Նաձալադևի — $1111 (-2%)
- Սամգորի — $1000 (+6%):
Սրանք TBC Capital վերլուծական խմբի տվյալներն են:
Բնակարանների վաճառքը Թբիլիսիում մայիսին աճել է 5 տոկոսով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Վաճառվել է 3304 բնակարան:
Մեկ քառակուսի մետրի միջին գինը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 1266 դոլարի: Միջին վարձակալության գինը` ընդհակառակը, նվազել է 12 տոկոսով՝ հասնելով 10.6 դոլարի մեկ քառակուսի մետրի համար։