Եվրախորհրդարանում կքննարկվի Մզիա Ամաղլոբելիի գործը

Հունիսի 18-ին Եվրախորհրդարանը քննարկում կանցկացնի Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակի, մասնավորապես՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի վերաբերյալ։ Որոշումը քվեարկության կդրվի հունիսի 19-ին։

Հունիսի 17-ի դրությամբ Եվրոպական խորհրդարանում գրանցվել է տարբեր քաղաքական խմբերի նախաձեռնած չորս բանաձևի նախագիծ՝

  • «Ձախակողմյան խումբ»
  • «Կանաչներ/EFA»
  • ECR խումբ
  • Եվրոպական ժողովրդական կուսակցություն։

Չորսն էլ պահանջում են նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Նախագծերը, հավանաբար, համաձայնեցվելու են քվեարկության օրը և քվեարկվելու են միասնական տեսքով/փոփոխություններով։

Մզիա Ամաղլոբելին կալանքի տակ է արդեն 148 օր։ Նրա ազատ արձակումը պահանջում են բազմաթիվ տեղական և միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններ, նաև Եվրամիությունը և դրա անդամ պետությունների մի շարք կառավարություններ։

Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 12-ին։