Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնում է։ Այս տեղեկությունը նա հայտնել է սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դաուդին և վարչապետի գրասենյակի արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Հաննա Շահիսին։