Զեստաֆոնիում փորձել են խոչընդոտել նկարահանումը

Զեստաֆոնիի 4-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում բախում է տեղի ունեցել: Հակամարտությունների վերլուծության և կառավարման եվրասիական ինստիտուտի համակարգող Զուրաբ Ռիժամիձեի խոսքերով, տեսանյութ նկարահանելու պահին անհայտ անձինք ագրեսիվ վարքագիծ են դրսեւորել: «Տեսախցիկով նկարահանում էի, մոտեցան 4 անձինք և սպառնացին, որ եթե չդադարեցնեմ նկարահանումս, ապա կկոտրեն տեսախցիկս: Խնդրեցի ներկայանալ, սակայն երբ տեսան որ նկարահանում եմ նստեցին մեքենան և հեռացան»,- հայտարարել է Ռիժամիձեն: Վերջինս հայտարարել է, որ գիտի նրանց ինքնությունը, սակայն չի բարցրաձայնել: Միևնույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էլիսո Գիորգաձեն ոչինչ չի լսել տեղի ունեցածի մասին: «Մեր իրավասությունը չի տարածվում ընտրատեղամասից դուրս»,- հայտարարել է Գիորգաձեն:

Տեղեկացնում է «Interpressnews»-ը

Թողնել պատասխան