«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ներում ստացածների թվում 5 անձինք դատապարտված էին ազատազրկման։
«37-ից հինգը դատապարտվել էին ազատազրկման. նրանք ազատ են արձակվել, իսկ երեքի դատվածությունը չեղարկվել է», — ասված է Կղավելաշվիլիի վարչակազմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միխեիլ Կղավելաշվիլին ներում է շնորհել ընդհանուր առմամբ 683 դատապարտյալի։ Հունվարի 19-ին Կղավելաշվիլին ներում շնորհեց 613 մարդու, ապա՝ 33 մարդու՝ Զատկի տոնին։