«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի հայտարարության համաձայն՝ Վրաստանի գլխավոր դատախազը կընտրվի այս շաբաթ։
Նրա խոսքով` «Վրացական երազանք»-ը կաջակցի Գիորգի Գվարակիձեի թեկնածությանը։
«Մենք գլխավոր դատախազ կընտրենք այս շաբաթ։ Մենք սա քննարկել ենք այսօրվա նիստում։ Ինչպես գիտեք, Գիորգի Գվարակիձեի թեկնածությունը ներկայացվել է, քանի որ այս անձը արժանի, պրոֆեսիոնալ անձնավորություն է, և մենք կաջակցենք նրան», — հայտարարել է Մդինարաձեն։
Հիշեցնենք, որ Գիորգի Գվարակիձեն ներկայումս գլխավոր դատախազի առաջին տեղակալն է, և նրա թեկնածությունը արդեն խորհրդարանին ներկայացրել է Դատախազության խորհուրդը։