Մարիամ Քվրիվիշվիլին` էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հրաժարական է տվել։ Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ և նախագահ   Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով` էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարիամ Քվրիվիշվիլին։

Ըստ Կոբախիձեի` Լևան Դավիթաշվիլին կնշանակվի վարչապետի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական և տնտեսական խորհրդի քարտուղար։