Խորհրդարանում նախաձեռնված փոփոխությունները վերացնում են դատական գործընթացների հրապարակային բնույթն ապահովող առանցքային երաշխիքները, ինչը զգալիորեն կվատթարացնի երկրում արդարադատության թափանցիկության որակը, նաև լրատվամիջոցների հասանելիությունը արդարադատության իրականացման գործընթացին. այսպես է Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին արձագանքել խորհրդարան ներկայացված օրենսդրական փոփոխություններին։
Վրաստանի ժողովրդական պաշտպանը կոչ է արել խորհրդարանին չքննարկել վերոնշյալ օրենսդրական փաթեթն արագացված կարգով և քննարկել այդ փոփոխությունները Վրաստանի կանոնակարգով սահմանված ընդհանուր ընթացակարգին համապատասխան։
Հանրային պաշտպանի կարծիքով` դատարանում նկարահանումների հարցի վերաբերյալ 2013 թվականից առաջ գործող կարգավորման վերականգնումը լրջորեն կվատթարացնի և՛ արդարադատության թափանցիկությունը երկրում, և՛ դատարաններում լրատվամիջոցների աշխատանքը։