Վրաստանում ավելի քան 198 հազար PCR թեստի պաշար կա

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի պահուստում այս պահի դրությամբ 198 611 PCR թեստի պաշար կա:

Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: Միաժամանակ, սեպտեմբերի 7-ի դրությամբ, ընդհանուր առմամբ 1 060 000 PCR թեստ է ձեռք բերվել, այդ թվում, ԱՆ տեղեկատվությամբ, համաշխարհային բանկի Covid 19-ի արագ արձագանքի նախագծի շրջանակներում, ձեռք է բերվել 670 000 PCR թեստ: Ընթացիկ պայմանագրերով ձեռք է բերվել 390 000 թեստ:

Հունվարի 31-ից մինչև այսօր լաբորատորիաներում 421 695 PCR թեստ է արվել:

Հիշեցնենք՝ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: