«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) գնահատել է «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։
2025 թվականի հունիսի 18-ին «Վրացական երազանք»-ի նախաձեռնած փոփոխությունները Վրաստանի խորհրդարանում քննարկվել են արագացված կարգով և ընդունվել երրորդ ընթերցմամբ հունիսի 27-ին։
Ըստ GYLA-ի, փոփոխությունները վերացնում են խոսքի ազատության առանցքային երաշխիքները։
Հայտարարության մեջ հատկապես ընդգծված է հայցվորից պատասխանողին զրպարտության ապացուցման բեռի փոխանցման դրույթը։