Amnesty International-ը համաշխարհային արշավ է սկսել

Միջազգային իրավապաշտպան Amnesty International-ը կազմակերպությունը համաշխարհային արշավ է սկսել՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել ցուցարարների դեմ բռնության բոլոր մեղավորներին։

Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ 2024 թվականի նոյեմբերից ի վեր Վրաստանի ողջ տարածքում բողոքի ցույցերի մասնակիցները ենթարկվել են անհամաչափ ուժի, կամայական կալանքի, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի՝ բռնաճնշող օրենքների շրջանակներում, և մինչ օրս ոչ մի ոստիկան չի պատժվել։

«Վրացական իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների դեմ ցրելու, ծեծելու, հետապնդելու և քրեական արդարադատությունը ընտրողաբար կիրառելու իրենց միտումը։ Միջազգային աջակցությունն ու ուշադրությունը չափազանց կարևոր են խաղաղ բողոքի իրավունքը պաշտպանելու և վրացական իշխանություններին մարդու իրավունքների իրենց պարտավորությունները հարգելու համար ճնշում գործադրելու համար», — ասել է Դենիս Կրիվոշեևը` Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրենը։

Amnesty International-ի արշավը մասնավորապես կկենտրոնանա առանձին ցուցարարների, այդ թվում՝ Սաբա Սխվիտարիձեի և Մզիա Ամաղլոբելիի գործերի վրա։

Կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի գլխավոր դատախազին ապահովել անվտանգության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բոլոր մեղադրանքների արագ, անկախ և արդյունավետ հետաքննություն։