Ձերբակալվել են խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են ութ անձի՝ խմբակային բռնության կազմակերպման և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Այս հաղորդագրությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:

Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 9 տարի ազատազրկմամբ:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Սագարեջոյի մունիցիպալիտետում խմբով ֆիզիկական բռնություն են գործադրել 1970 թվականին ծնված Գ.Գ.-ի նկատմամբ՝ վրեժ լուծելու նպատակով: Նույն բախման ժամանակ մեղադրյալները կրակել և վիրավորել են 1994 թվականին ծնված Ա.Գ.-ին և փախել դեպքի վայրից: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: