Ձերբակալված ցուցարարների դատական նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին

Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում ապրիլի 2-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 6 ցուցարարների դատական գործը հետաձգվել է մինչ ապրիլի 19-ը:

Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեի հաղորդմամբ՝ նիստի հետաձգման պատճառը գործի նյութերին ծանոթանալն է:

«Նիստին դատավորը հայտարարեց, թե նյութեր չկան, ոստիկանությունը չի ներկայացրել այն կարևոր և անբեկանելի ապացույցները, որով կհաստատվեն մեր նկատմամբ մեղադրանքը: Ինչպես օրինակ` ոստիկանությանը չենթարկվելը, հայհոյանքը: Մենք կծանոթանանք նյութերին ու նաև ինքներս նյութեր կհավաքենք, որով կապացուցենք, որ գործել ենք Սահմանադրության համաձայն»,- հայտարարել է Վախուշտի Մենաբդեն: