ՊՆ-ում կոռուպցիան բացառեք. նախարար

«Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի գոյությունը բացառեք»,- պատասխանելով լրագրողների հարցին՝ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Վերջինիս խոսքով, մեղադրանքներն աբսուրդ են և հիմնված չեն իրական փաստերի վրա:

«Շուրջ երեք տարի է մենք ենք ղեկավարում պաշտպանության գերատեսչությունը և չեմ տեսել ոչ մի պատգամավորի մեր գերատեսչությունում: Ինչ-որ մեկը կանգնում ու ասում է` բանակում միս չկա, բանակը սոված է, կոռուպցիայի պատճառով տենդերը չի կայացել: Կատեգորիկ բացառեք կոռուպցիայի գոյությունը պաշտպանության նախարարությունում: Ինձ մի փաստ ասեք և ես լրատվամիջոցների համար կբացեմ դռներն ու կներկայացնեմ բոլոր փաստաթղթերը, բացի գաղտնի տեղեկատվությունից»,- հայտարարել է Իզորիան: