Ավտոմեքենաների արտանետումների չափորոշիչների անհամապատասխանության 2415 դեպք

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը հաղորդել է, որ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը հայտնաբերվել է ավտոմեքենաների համար սահմանված արտանետումների չափորոշիչների անհամապատասխանության 475 դեպք։

Վարչության տվյալներով՝ ամենաշատ խախտումները՝ 215, հայտնաբերվել են Թբիլիսիում, 99-ը՝ Քութաիսիում, 91-ը՝ Բաթումիում և 70-ը՝ Ռուսթավիում։

Հատկանշական է, որ 270 խախտման հեղինակները մարդատար ավտոմեքենաների վարորդներ/սեփականատերեր են, 185-ը՝ միկրոավտոբուսների, 19-ը՝ բեռնատարների և 1-ը՝ ավտոբուսների», — նշված է տեղեկության մեջ։

Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցներն այս տարվա առաջին 6 ամիսներին հայտնաբերել են ավտոմեքենաների արտանետումների սահմանված չափորոշիչների անհամապատասխանության 2415 դեպք։