Բաթումիի դատարանում ընթանում է Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։
Լրատվամիջոցների նկատմամբ «Վրացական երազանք»-ի կիրառած նոր սահմանափակումների հետևանքով լրագրողներն այլևս չեն կարողանում նկարահանել նիստը։
Հիշեցնենք, որ «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին արդեն յոթերորդ ամիսն է, ինչ նախնական կալանքի տակ է։ Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատախազության պնդմամբ` Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն ֆիզիկական ցավ է կրել, կարմրել է այտը հունվարի 11-ին բողոքի ակցիայի ժամանակ Մզիա Ամաղլոբելիի հասցրած ապտակի հետևանքով։
Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։