Բրյուսելում կքննարկվի Վրաստանի հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնեն, որտեղ գլխավոր թեմաներից մեկը կրկին Վրաստանն է լինելու։

Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Եվրամիությունը համարում է անցում դեպի ավտորիտարիզմ։

Ներկայիս հանդիպումը նախորդ ամիս ԵՄ մայրաքաղաքում տեղի ունեցած քննարկումների շարունակությունն է։ Հենց այդ ժամանակ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ եվրոպացի առաջատար քաղաքական գործիչները փակ հանդիպման ժամանակ քննարկել են «Վրացական երազանք»-ի գործողություններին հնարավոր արձագանքը և հայտարարել, որ հուլիսին կվերադառնան այդ հարցին։