«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիոր Սաիդովին։
Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են երկրների միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է Վրաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության դրական դինամիկան։
Ուշադրությունը կենտրոնացված է եղել երկրների միջև տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վրա։ Քննարկվել են Վրաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը։ Ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունն Արևելքն ու Արևմուտքը կապող Միջին միջանցքի զարգացման գործում։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում անվտանգության հետ կապված մարտահրավերները և խաղաղության խթանման կարևորությունը։