Պավլե Մաճարաշվիլին նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարութան մանդատուրայի ծառայության ղեկավար։
Նախարարության հաղորդմամբ՝ Պավլե Մաճարաշվիլին տարբեր ժամանակներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական անվտանգության, Միգրացիայի և Թբիլիսիի քաղաքային ոստիկանության վարչություններում։
Տեղեկության մեջ նշվում է, որ 2020 թվականից մինչ օրս նրա մասնագիտական գործունեությունն առնչվել է անչափահասների արդարադատությանը, հանցագործությունների կանխարգելմանը և ճնշմանը։