Amnesty International-ը` Սաբա Ջիքիայի ազատազրկման մասին

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն արձագանքել է 19-ամյա Սաբա Ջիքիայի 4 տարի 6 ամիս ազատազրկմանը.

«Սաբա Ջիքիայի դատավարության ժամանակ չեն կիրառվել Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված անչափահասների արդարադատության ընթացակարգերը, որոնք սովորաբար կիրառվում են 18-ից 21 տարեկան մեղադրյալների համար»։

Ըստ կազմակերպության փոխտնօրենի` Վրաստանի կառավարությունը պետք է անհապաղ վերջ դնի անպատժելիությանը և անարդարությանը։

«Միաժամանակ, Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հետաքննել ոստիկանության թույլ տված լուրջ խախտումները. ոչ մի իրավապահ մարմին պատասխանատվության չի ենթարկվել մեղադրանքների հետ կապված վատ վերաբերմունքի դեպքերի համար»,- գրել է փոխտնօրենը։

Հիշեցնենք, հուլիսի 10-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին 19-ամյա Սաբա Ջիքիային դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։

Սաբա Ջիքիան մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Ջիքիային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի վրա հարձակում, որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։