Եվրոպական խորհուրդն այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, այլ թեմաների շարքում, կքննարկի նաև Վրաստանի հարցը։
«Խորհուրդը կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը և իշխանությունների կողմից աճող ճնշումներին ի պատասխան հնարավոր միջոցառումները», — ասված է Եվրոպական խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկն Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, և հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Շիբիգան։
Արտգործնախարարները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները և Միջերկրածովյան երկրների միջև կնքված նոր համաձայնագիրը։