Քրեակատարողական ծառայությունը հաստատել է, որ Համատեղ ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար, Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլին վնասվածքներ է ստացել։
Գործակալության հաղորդմամբ` Բաչիաշվիլին «մակերեսային վնասվածքներ» է ստացել խցակցի հետ «միջադեպի» հետևանքով։
«Նա մենախցում չէր, 4 հոգանոց խցում էր տարբեր խցակիցների հետ, այդ թվում՝ մինչև այս տարվա հուլիսի 12-ը», — հայտնել է Քրեակատարողական հիմնարկը։
Նշենք. Գիորգի Բաչիաշվիլիի խոսքով՝ հուլիսի 11-ին իրեն ծեծի է ենթարկել անծանոթ մի անձ Գլդանիի բանտի իր խցում, որտեղ, իր պնդմամբ, ինքը մենակ էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում։