Շուրջ 10 հազար խարխուլ շենք մայրաքաղաքում

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում կա մինչև 10 հազար խարխուլ շենք, որ սպառնալիք է ներկայացնում բնակչության համար։

«Կան մոտավորապես 10 հազար նման հասցեներ, որոնք պետք է աստիճանաբար ներառվեն ծրագրում և փոխարինվեն», — ասել է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ղեկավար Թամազ Ալիբեգաշվիլին՝ «Պալիտրանիուս» ռադիոկայանի եթերում խարխուլ տների փոխարինման նախագծի մասին խոսելիս։

Հիշեցնենք. երկու օր առաջ Թբիլիսիի  մետրոյի «Սադգուրի» կայարանի մոտակայքում բնակելի շենք փլուզվեց։ Փլուզման հետևանքով 2 մարդ է զոհվել, մեկը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

«Սադգուրի» մետրոկայարանի մոտակայքում շենք է փլուզվել. զոհ կա