Զուրաբիշվիլին կոչ է արել վերացնել հայկական բեռների արգելքը

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ հայկական բեռների տարանցման արգելափակումը խաթարում է վրաց-հայ դարավոր բարեկամության ոգին:

«Հայկական բեռների տարանցման արգելափակումը խաթարում է վրաց-հայ դարավոր բարեկամության ոգին։ Վրաստանը պետք է լինի իսկական գործընկեր, այլ ոչ թե ճնշման գործիք։ Նման գործողությունները խաթարում են վստահությունը և տարածաշրջանի տնտեսական կայունությունը։ Սա պետք է դադարեցվի հենց հիմա», — գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով OC Media-ի կողմից Հայաստանում հեղուկ բնական գազի (LNG) գնի 40 տոկոսով բարձրացման վերաբերյալ հրապարակված տեղեկությանը։

OC Media-ի փոխանցմամբ՝ հեղուկ բնական գազը Հայաստանում տրանսպորտի համար ամենահարմարն է, և գինը բարձրացել է այն բանից հետո, երբ Վրաստանը դադարեցրեց Ռուսաստանից Հայաստան գազի տարանցումը։